fbpx
Քաղաքականություն

Հայ դատի հանձնախումբը՝ ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարության մասին

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) մեկնաբանել է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունն այն մասին, որ Հայոց ցեղասպանության հարցով Թրամփի վարչակազմի դիրքորոշումը չի փոխվել։ Այս մասին հաղորդում է Asbarez-ը:

ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսքով՝ պարզ չէ, թե դեռ որքան պետք է նախագահ Թրամփը հավատարիմ մնա Էրդողանին:

«Քանի որ հանրապետականների եւ դեմոկրատների ավելի քան 98%-ն աջակցել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Կոնգրեսի բանաձեւին, նախագահն անշահավետ վիճակում է հայտնվել. մեկուսացած եւ միայնակ՝ որպես Անկարայում Վաշինգտոնի վերջին ջատագովը»,-նշել է Համբարյանը:

Նշենք, որ Պետդեպարտամենտը մեկնաբանել է Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունումը։

«Վարչակազմի դիրքորոշումը չի փոխվել։ Մեր հայացքներն արտացոլված են այդ հարցով այս տարվա ապրիլի նախագահի վերջնական հայտարարության մեջ»,-նշված է Պետդեպի կայքում տեղադրված կարճ հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ