Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունից հայտնել են, որ Գերմանիայի Բեռլին քաղաքում ավարտվել է ձյուդոյի Եվրոպայի գավաթի մրցաշարը: Մեր երիտասարդական հավաքականը, ավագ մարզիչ Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ, Չեխիայում անցկացրած նախապատրաստական ուսումնամարզական հավաքից անմիջապես հետո մեկնել է Բեռլին:
Մեր մարզիկներից միայն 60 կգ քաշային կարգում հանդես եկող Իսրաելյան Յուրիին հաջողվեց գրավել 5-րդ մրցանակային տեղը:
Մրցաշարին 39 երկրի 470 ձյուդոիստ է մասնակցել: