Հայաստանի ազգային պատանեկան հավաքականի պաշտպան Արման Մարկոսյանը տեղափոխվել է իտալական հեղինակավոր «Ֆիորենտինա»։
Այս մասին տեղեկանում ենք ակումբի մամուլի ծառայությունից։
Մարկոսյանը սկզբնական շրջանում հանդես է գալու իտալական ակումբի երիտասարդական թիմում։
Հայ ֆուտբոլիստի հետ «Ֆիորենտինան» պայմանագիր կկնքի փորձաշրջանից հետո։
Նշենք, որ Մարկոսյանը մինչ այս հանդես էր գալիս հունական «Քսանտիում»։