Ավանդաբար Մոսկվայի «Մեծ մրցանակ» անունը կրող մրցաշարով է տրվում գեղարվեստական մարմնամարզության միջազգային մրցաշարերի մեկնարկը։ Լուժնիկիի մարզահամալիրի տարածքում վեր խոյացած վեհաշուք նոր մարզահամալիրը, որը կրում է մարզաձևի համաշխարհային խոշորագույն մասնագետ, մոսկվացի Իրինա Վիներ – Ուսմանովայի անունը, փետրվարի 7 -ից կդառնա նշած մարզական միջոցառման մրցատեղի։
Հայաստանի մարզական դրոշի պատիվը կպաշտպանի Յուլիա Վոդոպյանովան։ Մրցավարական հանձնախմբում ընգրկված է նաև ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Գայանե Ներսիսյանը։
Այդ մրցաշարին զուգահեռ կխաղարկվեն «Գազպրոմի» սահմանած մրցանակները։ Հանդես կգան տարիքային տարբեր խմբեր ներկայացնող մարզուհիներ։ Մեծահասակաների պայքարին տոն կտա մեր Յասմինա Աղագուլյանը, իսկ կրտսերներինը ՝ Անժելիկա Կարախանյանը և Միլանա Գևորգյանը։
Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։