Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Նկատե՞լ ես, հայրենակից, թե հեղափոխությունն ի՞նչ փոփոխություններ բերեց հանրային կյանք. հիմա մի մասը կասի հեղափոխություն չի եղել: Ես չեմ հոգնի պնդել՝ եղել է, եղել է ահռելի տեղաշարժ ազգային ու հանրային գիտակցության մեջ:
Նաև` հեղափոխությունը ջրի երես է բարձրացրել 30 տարվա տիղմ, մաղձ որպես եռացող փրփուր, հայրենադավություն. նաև` հինգերորդ շարասյուն ու «լավրովի որբեր», գույնզգույն քաղաքական փերեզակներ»:
Շիրինյանն ավելացրել է, որ հայ հասարակությունն ինքնամաքրվում է․ «բաղձալի լյուստրացիա է ու քաղաքական պարազիտների շքահանդես»:
https://www.facebook.com/levon.shirinyan.5/posts/1098168830538931
