Օգոստոսի 18-ից 21-ը անցկացվելու են կանաց Չեմպիոնների Լիգայի առաջին փուլի հանդիպումները։
Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքից։
Նշվում է, որ Սլովենիայում նախատեսվելիք հանդիպումները սպասարկելու են Արաքսյա Սարիբեկյանը և Քրիստինե Գրիգորյանը, իսկ Ռուսաստանում կայանալիք հանդիպումները սպասարկող մրցավարների ցանկում են Սոֆիկ Թորոսյանը և Լիանա Գրիգորյանը։