Նոյեմբերի 15-ին Լարնակայում կկայանա Մ-21 ԵՎՐՈ 2021 որակավորման խմբային փուլի Կիպրոս Մ-21-Նորվեգիա Մ-21 հանդիպումը։ Խաղը կսպասարկեն հայ մրցավարների բրիգադը՝ Սուրեն Բալիյանի գլխավորությամբ։
Նրան կօգնեն Վանիկ Սիմոնյանը և Ատոմ Սևգուլյանը։ Հանդիպման չորրորդ մրցավարն է Զավեն Հովհաննիսյանը։
Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։