Ռումինիայի ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել ճանաչված և սիրված ժամանակակից հայ նկարչուհի Հռիփսիմե Մարգարյանի աշխատանքների ցուցահանդեսը:
ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանն իր բացման խոսքում նշել է, որ դեսպանությունն ուրախությամբ հերթական անգամ իր դռներն է բացել հայ արվեստագետի առջև` նպատակ ունենալով Ռումինիայում ավելի ճանաչելի դարձնել հայկական արվեստն ու մշակույթը: Խոսելով նկարչուհու մասին` դեսպանը ասել է, որ նրա ներդաշնակ ու գեղեցիկ ստեղծագործություններում ռիթմի, գույնի, գծի ու տարածության կտրվածքով են արտահայտված արվեստի հանդեպ նկարչուհու ունեցած անսահման սերն ու նվիրումը։
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին նկարչական արվեստի գիտակներ և երկրպագուներ, ռումինահայ համայնքի ներկայացուցիչներ: