fbpx
Մշակույթ

Հայ տնտեսագետի գիրքը մրցանակի է արժանացել

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՌԴ նախագահին առընթեր ազգային գյուղատնտեսության ռուսական ակադեմիայի ամբիոնի ղեկավար, հայտնի հայ տնտեսագետ Աբել Աղանբեկյանի «Նոր Ռուսաստանի ֆինանսները, բյուջեն և բանկերը» գիրքը դարձել է «Տարվա տնտեսական գիրք» մրցանակի դափնեկիր: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն:

«Իմ գրքում փորձել եմ մակրոտնտեսական տեսանկյունից դիտարկել ֆինանսները: Ցավոք, ֆինանսները երկրում տնտեսության ամենաշատ հետ մնացող ոլորտներից է: Մենք հետ ենք մնում ներդրումների ծավալով, չենք ստեղծել տնտեսական աճի ֆինանսական մեխանիզմ, չենք ստեղծել տնտեսության նոր «շարժիչ», մրցակցային միջավայր: Այս բոլոր խնդիրները թույլ չեն տալիս առաջ գնալ», – ասել է Աբել Աղանբեկյանը:

Նա նաև նշել է, որ իր գրքում առաջարկել է  առկա ֆինանսական խնդիրների լուծման որոշ տարբերակներ, որոնք թույլ կտան ռուսական տնտեսությունը դուրս բերել լճացումից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ