Թուրքիայում Իրանի դեսպան Մոհամմադ Ֆարազմանդը Անկարայում լրագրողների համար կազմակերպած իֆթարի ժամանակ խոսել է նաև հայ-թուրքական կարգավորման նպատակով իրականացվող երկխոսությունից՝ նշելով, որ եթե տարածաշրջանի երկրները, խնդիրները միասին քննարկելով լուծեն, այդպիսով կկանխարգելվեն նաև արտաքին միջամտությունները:
Դեսպանը, մասնավորապես, ասել է.
«Մենք գոհ կլինենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումից: Մենք հավատացած ենք, որ ճիշտը տարածաշրջանի բոլոր երկրների միջև լավ հարաբերությունների առկայությունն ու խնդիրները միասին լուծելն է»: