Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջով տեղեկացրել է, որ հայ-վրացական սահմանը քաղաքացիների տեղաշարժի համար փակ է լինելու: Սակայն նշել է, որ այս սահմանափակումը բեռնափոխադրումներին չի վերաբերվելու:
Ամբողջական գրառումը ստորև՝
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Կողմերի փոխադարձ համաձայնությամբ Հայաստանը ու Վրաստանը որոշել են մարտի 14-ի առավոտյան ժամը 08:00-ից սկսած 10 օրով ժամանակավորապես կասեցնել երկու երկրների միջև քաղաքացիների տեղաշարժը:
Միաժամանակ, երկու երկրները կապահովեն հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած քաղաքացիների անարգել մուտքը իրենց երկիր:
Այս սահմանափակումները տարածվում են տրանսպորտի բոլոր տեսակների վրա:
Սահմանափակումները չեն տարածվում բեռնափոխադրումների վրա:
Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը պատճառած անհարմարության համար։ Համոզված եմ՝ առկա է համընդհանուր գիտակցում, որ այս քայլերը ձեռնարկում ենք բացառապես հանրության անվտանգությունն ապահովելու նպատակով»:
https://www.facebook.com/tigran.avinyan/posts/2432462730391466?__xts__%5B0%5D=68.ARCILH9-HgO8hQ56Z1I2_XRGijwjSDeTc_vNIZQQesUtewJG4GmIlyoDUjWLTwGND6Zh5w8vdOno8xAI1EW_jjYtQq1rHBAdg8Fq9nX2OLg21s8U_75iM3jFa6Jp2_FWy1-NP5OebupzvhR63DAdt8stAQGCKMjxqcJVT5rNG1fhex2PBBOYWaewRdrQHMcWRDrHP4IIXy11je_ltEgs3Fx9EXHD9YOc8_kSn-__f6fe7cSL6nnfrGUc5Ouqst9tYvHAvWigybc45KS1DJ-qPITVkf7ne4BXAei8867WYcg0w0rUm5IqLxLYC-XUfYE0Q7QbU-lSl6m9oiPdwI-pUB5o&__tn__=-R