fbpx
Զինված Ուժեր

Հայ խաղաղապահների հրամանատարը խոսել է Ալմաթիում իրենց առաքելության հիմնական նպատակի մասին

Ալմաթիում Հայաստանի խաղաղապահների ստորաբաժանման հիմնական խնդիրներից մեկն է ահաբեկիչների կողմից տեղական ջրառի թունավորումը թույլ չտալը:

TACC գործակալության փոխանցմամբ, այս մասին լրագրողներին հայտնել է Հայաստանի Հանրապետության խաղաղապահ ստորաբաժանման հրամանատար մայոր Հայրապետ Մկրտչյանը:

«Հիմնական խնդիրներից մեկը «Բարեկամություն» ջրառի թունավորումը թույլ չտալն էր», – հայտնել է նա՝ նշելով, որ ջրառը ռազմավարական օբյեկտ է, դրա վարակվելու տեսական սպառնալիք է եղել:

Հայաստանի խաղաղապահներն Ալմաթիում զբաղվում են ոչ միայն «Բարեկամություն» ջրառի պահպանությամբ, այլև ապահովում են հացամթերքի խոշորագույն արտադրամասերից մեկի անվտանգությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ