Աշխարհի առաջնություն․ հայ ըմբիշներից մեկը 1/8 եզրափակչում է, իսկ մյուսը պարտվեց 1/16-ում

Հրապարակող՝

Աշխարհի առաջնություն. պայքարի մեջ են մտնում ազատ ոճի ըմբիշները

Ամենադիտվածներ

Ղազախստանի մայրաքաղաքում շարունակվում է ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը։ Մրցագորգ են դուրս եկել ազատ ոճի ըմբիշները։

57 կգ քաշային, Եվրոպայի գործող չեմպիոն Արսեն Հարությունյանը մեկնարկային գոտեմարտում 9-4 հաշվով հաղթեց վրացի Գոգավային։ Հաջորդ մենամարտում, որը լինելու է 1/8 եզրափակչի շրջանակներում, Հարությունյանը կմրցի Հնդկաստանը ներկայացնող Կումար Ռավինի հետ։

Մեր մյուս ըմբիշը՝ 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը, մեկնարկային գոտեմարտում 5-3 հաշվով հաղթեց Ուկրաինան ներկայացնող Գոռ Օգաննեսյանին, բայց 1/16-ում 0-6 հաշվով ցավալի պարտություն կրեց ճապոնացի Տոտուկո Օտոգուրոյից։

Ամենաթարմ