Լեհաստանում ընթացող ըմբշամարտի դպրոցականների Եվրոպայի առաջնությունում ազատ ոճային ըմբիշ Արեն Իսրայելյանը դարձել է ոսկե մեդալակիր: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից:
Երկրորդ տեղը զբաղեցրել է Անդրանիկ Ավետիսյանը, իսկ բրոնզե մեդալ է նվաճել Սարգիս Բեգոյանը։