Ուղիղ 30 տարի է անցել այն օրվանից, ինչ Հայաստանը դարձավ Միավորված ազգերի կազմակերպության անդամ։ Այս առիթով շնորհավորական ուղերձ է հղել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը։
- Հանդիպել են Հայաստանի ու Կանադայի ԱԳ նախարարները
- Փաշինյանը զրուցել է Մակրոնի հետ․ խոսվել է նաև ԼՂ իրավիճակից
«Շնորհավորում ենք Հայաստանին՝ ՄԱԿ-ին անդամակցելու 30-ամյակի առթիվ։
30 տարի առաջ մարտի 2-ին Հայաստանը դարձավ պետությունների մեծ ընտանիքի անդամ, երբ 1992 թվականին Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվեց Հայաստանի հայտը հաստատող A/RES/46/227 բանաձևը։
Հայաստանի՝ ՄԱԿ-ին անդամակցելու հայտը աշխարհին ուղղված քայլ էր՝ ապացուցելու, որ նորանկախ պետությունը պատրաստ է հանձն առնել միջազգային պարտավորություններ և իրագործել մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավորության, օրենքի գերակայության, հավասարության և կայուն զարգացման առաջ մղմանը միտված ծրագրեր՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակների հետ սերտ համագործակցության միջոցով», – ասված է ուղերձում։
Գրասենյակը նաև մի քանի լուսանկարներ է հրապարակել այդ օրից։