fbpx
Քաղաքականություն

Հանդիպել են Հայաստանի ու Կանադայի ԱԳ նախարարները

Երեկ՝ փետրվարի 28-ին Ժնևում ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան նստաշրջանի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։

«Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները: Ընդգծվել է բարձր մակարդակում շփումների ակտիվացման կարևորությունը։

Զրուցակիցնեերը կարևորել են Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնի առաքելության իրականացումը, որը նախորդ շաբաթվանից գտնվում է Հայաստանում։ Մտքեր են փոխանակվել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների շուրջ», – ասված է ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ