Միացյալ Թագավորությունում և Հյուսիսային Իռլանդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ սենատոր Բոբ Մենենդեսի հետ։ Հեռախոսազրույցը եղել է հրաժեշտի նպատակով, սակայն Ավետիսյանը նաև շնորհակալություն է հայտնել Մենենդեսին՝ Հայաստանին ու Արցախին օգնություն ցուցաբերելու համար:
«Այսօր առավոտյան հրաժեշտի նպատակով հեռախոսազրույց եմ ունեցել ԱՄՆ սենատոր Բոբ Մենենդեսի հետ: Երախտագիտությունս եմ հայտնել իմ պաշտոնավարման ընթացքում Հայաստանին ու Արցախին ցույց տված իր գերազանց աջակցության համար: Նրա օգնությունը բեկումնային է հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա զարգացման գործում»,- գրել է նորանշանակ դեսպանը: