fbpx
Կառավարություն

Զրուցակիցները ընդգծել են Հայաստանի և Ճապոնիայի միջև առևտրատնտեսական և մշակութային համագործակցությունը

Սեպտեմբերի 15-ին Ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին:

«Տիգրան Խաչատրյանը դեսպանին է ներկայացրել ՀՀ կառավարության առաջիկա հինգ տարիների տնտեսական ծրագիրը և հատուկ շնորհակալություն հայտնել Ճապոնիայի կառավարությանը՝ տարբեր բնագավառներում, հատկապես Առողջապահության ոլորտում, Հայաստանին ցուցաբերվող օժանդակության համար:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները երկուստեք ընդգծել են Հայաստանի և Ճապոնիայի միջև ձևավորված ջերմ հարաբերությունների պարագայում առևտրատնտեսական և մշակութային համագործակցության զարգացման անհրաժեշտությունն ու քննարկել դրա համար առկա բոլոր նախադրյալները: Շեշտվել է երկու ժողովուրդների միջև տնտեսական և մշակութային կապերի ակտիվացման կարևորությունը:

Ֆուկուշիմա Մասանորին հավաստիացրել է, որ պատրաստ է իրականացնել համապատասխան գործողություններ՝ մեծ ներուժ ունեցող հայ-ճապոնական հարաբերությունները տարբեր ուղղություններով ընդլայնելու և դրանց հետագա զարգացմանն ու ամրապնդմանը նպաստելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ