ՀՀ առողջապահության նախարարությունը նոր տեղեկատվություն է հայտնում Հայաստանում կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված իրավիճակի և մահվան դեպքերի վերաբերյալ:
ԱՆ-ն մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում է, որ պացիենտները եղել են 81 (կին), 80 (տղամարդ), 53 (տղամարդ), 64 (տղամարդ), 80 (տղամարդ), 82 (տղամարդ), 50 (կին), 75 (տղամարդ), 58 (տղամարդ), 74 (կին), 69 (տղամարդ), 57 (տղամարդ), 79 (տղամարդ), 86 (կին), 63 (տղամարդ), 69 (տղամարդ), 60 (կին), 75 (տղամարդ), 61 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտնի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 56 է: