Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 27-ին մերժեց Ազգային ժողովի արտահերթ խորհրդարանական ընտրությունները անվավեր ճանաչելու՝ դաշինքների և կուսակցությունների դիմումներ։ Նման որոշում կայացնելուց հետո «Հայաստան» դաշինքը հայտարարեց, որ ևս մեկ անգամ դիմելու է Սահմանադրական դատարան։
«Հայաստան» դաշինքի ՍԴ դիմելու ակնկալիքների հետ կապված խոսել ենք քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ։
Մեհրաբյանի խոսքով՝ բովանդակային առումով կրկին ՍԴ դիմելը հեռնկարից զուրկ քայլ է։ «Այն ինչին փորձում է դիմել դաշինքը բովանդակային առումով հեռնկարից զուրկ քայլ է։ Իհարկե, եթե Սահմանադրական դատարանը պրոֆեսիոնալ և ինստիտուցիոնալ ինքնասպանություն գործելու միտք չունի, ապա նման անհեռանկար հայցին ընթացք չի տա: Նայելով բուն քայլին սա ընդամենը սեփական շարքերը մոբիլիզացնելու միջոց է, և նաև հասցված նոկաուտը մեղմացնելուն ուղղված մի քայլ է, որից ակնկալիքը ժամանակավոր ցավազրկող էֆեկտն է»։
Հարցին՝ «Հայաստան» դաշինքը ժողովրդից ավելի շատ ձայն էր ակնկալում, Մեհրաբյանը նշեց,- «Իրենց ցանկությունները պետէ նաև կոռելացվեն իրականության հետ, իսկ իրենք բովանդակային առումով անհեռանկարային քայլեր են անում։ Այո՛, նրանք մտել էին այս նախընտրական պայքարի մեջ, որպեսզի ընտրական և ոչ ընտրական միջոցներով հասնեին բացարձակ իշխանության, բայց ինչպես տեսնում ենք նրանք չհաջողեցին։ Հիմա իրենց մոտ նոկաուտային իրավիճակ է, և նման քայլերով փորձում են ինչ-որ կերպ մեղմել իրենց հոգեբանական շոկը»։
Վերհիշելով Ռոբերտ Քոչարյանի անկեղծ խոսքն այն մասին, որ ինքը գործադիրում է միայն իրեն տեսնում, Մեհրաբյանը հավելեց, որ գործադիրում չկա մեկը, որ կարոտից վառվում է, թե երբ Քոչարյանը կգա և կմիանա գործադիրին։
Լիլիթ Խլղաթյան

