Երևան է ժամանել Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան: Նրան նախագահական նստավայրում դիմավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որտեղ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը:
Այցի ընթացքում Գախարիան կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ապա տեղի կունենա երկու երկրների պատվիրակությունների հանդիպումը՝ ընդլայնված կազմով, ինչից հետո էլ վարչապետները կպատասխանեն լրագրողների հարցերին:
Վարչապետը տեսանյութ է հրապարակել նրա այցից և կից գրել. «Ուրախ եմ Երևանում հյուրընկալել Վրաստանի իմ գործընկերոջը»:
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/443122499643693/?__xts__[0]=68.ARB6euEIOKaTVx16Y0BDWapCCtzFUzgsUhz35ME6Fkh_zp1TF4Hb1EeI-KPi12lGtAgQJ3P2Aw3jMtG_95qGraYb5nsK4po2I_MV_bVjXWxMdjMTF1CwZtNePEsHHWRkIEJGnuBXqM1tKhUqYOh5Zy9cM_bW69X1-Xabw0T72dOegRg_oaYfM3tRnvnVbXwQ_FFMvk1k_wRJtj3AyqHGwM2Wgur87leZlkV2mA4oSjaa4hqEAXM2AYXyIhK2pGbt51lHAywzohSM4dJN5kqwZJwNicus1Bt7U_EdwNTiH4HjE3-ygA1XQTR-ZfX5sLAX6q5cvVmZ1LfpWwn8slXObC3BPoqbzsN0BS9y3w&__tn__=-R
