Fly Armenia Airways ընկերության Facebook-ի էջում գրված է․
«Հարգելի Հայրենակիցներ,
Սիրով տեղեկացնում ենք, որ օրերս Հայաստանի Հանրապետություն է ժամանել Ֆլայ Արմենիա Էյրվեյզ ավիաընկերության առաջին օդանավը։
B737-400 ունի 8 բիզնես և 146 էկոնոմ կարգի նստատեղ և պատրաստվում է մոտակա ժամանակներս իրականացնել իր առաջին թռիչքը ավիաընկերության տարբերանշանի և Հայաստանի դրոշի ներքո»։
