fbpx
Քաղաքականություն

Հայաստան-ԵՄ համաձայնագիրը մտնում է իրականացման փուլ. Սվիտալսկի

Մենք այս պահին գերազանց հարաբերություններ ունենք Հայաստանի հետ, և բոլոր գործոնները, որոնք սովորաբար հաշվի են առնվում հարաբերությունների մակարդակը գնահատելու համար հուշում են, որ այդ պնդումն իսկապես կշիռ ունի: Այդ մասին այսօր՝ հուլիսի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Թույլ տվեք կրկնել նախագահ Տուսկի հայտարարությունը Երևանում. մենք գերազանց հարաբերություններ ունենք Հայաստանի հետ այս պահին: Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը մտնում է իրականացման փուլ: Մենք հայկական կողմի հետ քննարկում ենք այն ձևերը, որոնցով ԵՄ-ն կարող է աջակցել ճանապարհային քարտեզի իրականացմանը»,- ասաց դեսպանը:

Սվիտալսկին նշեց, որ նշանակալիորեն մեծացել է Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցության մակարդակը: Դեսպանը նշեց, որ հիմնադրամի կողմից տրամադրվող աջակցությունն ավելացվել է:

Դեսպանը նաև տեղեկացրեց, որ Հայաստանում անցկացված հարցման արդյունքներով, հարցվածների 92%-ը նշել են, որ ՀՀ- ԵՄ հարաբերությունները ճիշտ և լավ ուղղու վրա են:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ