Հուլիսի 15-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Հայաստան կժամանի երկօրյա այցով։
«Հուլիսի 16-ին տարածաշրջանային այցի շրջանակներում երկօրյա այցով Հայաստան է ժամանելու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Այցի նպատակն է վերահաստատել Հայաստանում բարեփոխումների արդյունավետ իրականացման շարունակականությանն աջակցելու ԵՄ պատրաստակամությունը, ինչպես նաև՝ նպաստել տարածաշրջանային կայունությանը:
- Խստորեն դատապարտում ենք Հայաստանի դեմ կատարված այս ոտնձգությունը․ ԱԳՆ
- ՀՀ ԱԳՆ են հրավիրվել Հայաստանում հավատարմագրված մի շարք դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ
Այցելության ընթացքում Շառլ Միշելը հանդիպում կունենա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ»,- ասված է հաղորդագրության մեջ։

