Հայաստան և Պատիվ ունեմ դաշինքները ՍԴ-ում մանիպուլատիվ գիծ են տանում․ Իոաննիսյան

Ioannisyan

Ամենադիտվածներ

Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը գրառում է կատարել Facebook-ում։ Իոաննիսյանը անդրադարձել է ՍԴ-ում վերջին օրերին հասունացող իրադարձություններին։

«Ասք Հրայր Թովմասյանի, Դավիթ Հարությունյանի, ինչպես նաև վարչապետի պաշտոնավարման մասին
Սկզբից գրում ես սահմանադրություն, որտեղ չես նախատեսում ԱԺ արտահերթ ընտրություններ անելու մարդավարի մեխանիզմներ… Օրինակ` ԱԺ ինքնալուծարման իրավունք, կամ նման մի բան։

Ավելին, այդ սահմանադրությամբ մարդավարի/հստակ չես գրում, թե վարչապետի հրաժարականի դեպքում նա շարունակում է պաշտոնավարել, թե ոչ։

Հետո, երբ ժողովրդավարությանը վայել արտահերթ ընտրություններ անելու համար վարչապետը ստիպված տեխնիկական հրաժարական է տալիս (այսինքն հրաժարական է տալիս առանց պաշտոնը լքելու ցանկության կամ մտադրության) ու շարունակում է պաշտոնավարել, դու այդ կապակցությամբ շուխուռ ես անում. «Թե բա Նիկոլ Փաշինյանը պաշտոնը լքելու դիմում տալոով պաշտոնավարման դադարեցման իր կամքն է հայտնել»։)))

Այս մարդիկ թե ամոթից լռեն, որ այս աստիճան թերի սահմանադրություն են բոլորիս վզին փաթաթել, եկել, ժողովրդավարական մեխանիզմի համար իրենց իսկ ստեղծած պրոբլեմների` իրենց իսկ թողած բացի օգտագործմամբ հաղթահարումը ներկայացնում են որպես իշխանության զավթում։

Այլ կերպ ասած
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներն Սահմանադրական դատարանում մի մանիպուլատիվ գիծ են տանում. թե բա Նիկոլ Փաշինյանը ապրիլի 25-ին հրաժարական է տվել, այսինքն` արտահայտել է պաշտոնավարումը դադարեցնելու կամքը և ուրեմն իր պաշտոնավարման շարունակությունը վարչական ռեսուրսի զավթում ու չարաշահում է։

Արդեն քանի որ օր է, ինչ լուրջ-լուրջ այս թեզը քննարկվում է ու բոլորը, կարծես, մոռացած լինեն մի պարզ իրողության մասին. Նիկոլ Փաշինյանը ապրիլի 25-ին ոչ թե արտահայտել է պաշտոնից հեռանալու ցանկություն, այլ հրաժարականով սկսել է արտահերթ ընտրութուններ անելու պրոցես։

Ի վերջո, Դավիթ Հարությունյանը, Հրայր Թովմասյանը ու այժմեան սահմանադրության մյուս հեղինակները թող ասեն, թե ինչու՞ մայր օրենքով ԱԺ արտահերթ ընտրություններ սկսելու այլ (մարդավարի) մեխանիզմ չեն նախատեսել»,-ասվում է գրառման մեջ։

Ամենաթարմ