fbpx
Հասարակություն

Հայաստանցիների մասնակցությամբ վթար է տեղի ունեցել Չելյաբինսկում

Օգոստոսի 28-ի երեկոյան Ռուսաստանի Չելյաբինսկի մարզում Հայաստանի բնակիչների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն:

Հաղորդվում է, որ Մոսկվա-Չելյաբինսկ ավտոճանապարհի 1605 կմ-ին՝ Աշինսկի շրջանի տարածքում Hyundai Sonata մակնիշի մեքենայի 41-ամյա վարորդը փորձել է վազանց կատարել մայրուղու այն հատվածում, որտեղ դա արգելված է: Մեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկության գոտի:

Հանդիպակաց երթևեկելի գոտի դուրս գալուց հետո ավտոմեքենան բախվել է Isuzu մակնիշի բեռնատարին, որի վարորդը Բաշկիրիայի 39-ամյա բնակիչ էր: Վթարի հետևանքով հայաստանցի վարորդը և ուղևորը վնասվածքներ են ստացել և տեղափոխվել հիվանդանոց:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ