fbpx
Տնտեսություն

Տարածաշրջանի շրջափակման խնդրի լուծման բանալին Հայաստանի ապաշրջափակումն է․ Օվերչուկ

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը RG-ի հետ հարցազրույցում խոսել է տարածաշրջանի ու Հայաստանի ապաշրջափակման մասին։

Նա ասել է, որ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ աշխատանքային խումբը առարկայական զրույց է վարում տարածաշրջանի ապաշրջափակման վերաբերյալ։

Օվերչուկի խոսքով՝ տարածաշրջանի շրջափակման խնդրի լուծման բանալին Հայաստանի ապաշրջափակումն է։

Խոսելով հնարավորություններին, Օվերչուկը նշել է, որ Դիտարկվում են տրանսպորտային հաղորդակցության հնարավորությունները Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի տարածքով:

Միաժամանակ լուծվում են խնդիրներ՝ կապված Ադրբեջանի տարածքով Հայաստանից Ռուսաստան կամ Նախիջևանի տարածքով Հայաստանից ու Ռուսաստանից դեպի Իրան երթևեկության մեկնարկի հետ:

Բացի այդ, Հայաստանը կարող է հնարավորություն ստանալ օգտագործել ադրբեջանական նավահանգիստները Կասպից ծովում Կենտրոնական Ասիայի երկրներ կամ Կենտրոնական Ասիայի երկրներից դեպի Հայաստան բեռների տեղափոխման համար

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ