Կայացավ Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի ընդհանուր ժողովը: Օրակարգի կետերից մեկով կազմակերպության նախագահի ընտրությունն էր: Առաջադրված էր մեկ թեկնածու` Ռուստամ Ալավերդյանը: Ֆեդերացիայի 44 անդամներից նախապես գրանցվել էին 29-ը: Փակ քվեարկությամբ բոլոր 29 քվեները Ալավերդյանի օգտին էին, ով ընտրվեց ֆեդերացիայի նախագահ:
Ռուստամ Ալավերդյանը մինչև այս զբաղեցնում էր Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի ֆինանսական գծով փոխնախագահի պաշտոնը:
Հիշեցնենք, որ ընդհանուր ժողովի մեկնարկում Տիգրան Չոբանյանը, ով երկար տարիներ եղել է ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահը, հրաժարվեց գրանցվել` հայտարարելով, որ ժողովն իրավական չէ:
Աղբյուրը՝ Armsport.am