Նոյեմբերի 18-ին, ժամը 14։00-ին Հայաստանի ազգային գրադանը հյուրընկալելու է Ֆրանսիայի Արվեստի պատմության Ազգային ինստիտուտի ուսումնասիրությունների և հետազոտության բաժնի գիտական ղեկավար, բյուզանդական հնագիտության դոկտոր և միջնադարյան Հայաստանի ու Վրաստանի մասնագետ Սիփանա Չագրեանին, ով համակարգում է «Ճգնաժամային գոտիներում հետազոտություն և ժառանգություն» (RePaZ) հետազոտական խումբը և Նիկոլ և Ժան -Միշել Թիերիների արխիվների շուրջ իրականացվող գիտական հետազոտության ու արժևորման ծրագրերը։
Այցի ընթացքում Սիփանա Չագրեանը կներկայացնի նախագծի տարբեր բաղադրիչները՝ արխիվային հավաքածուի գույքագրումը հայկական և վրացական հուշարձաններին վերաբերող մոտ 32.000 լուսանկարների թվայնացումն ու առցանց հասանելիությունը, ինչպես նաև Թիերի զույգի 1952-1998թթ հնագիտական ճանապարհորդությունների օրագրի թվային խմբագրումն ու ինտերակտիվ քարտեզագրումը։
Հայաստանի ազգային գրադանը հյուրընկալելու է Սիփանա Չագրեանին
Ամենադիտվածներ

