Հայաստանի գավաթի խաղարկության ընտրական փուլում «Գյումրին» հյուրընկալվելիս 98-91 հաշվով առավելության է հասել «Արագած 2» ակումբի նկատմամբ:
Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Թայրին Ջոնսը («Գյումրի»), ով վաստակել է 39 միավոր:
Հաղորդում է armsport.am-ը։