fbpx
Սպորտ

Հայաստանի հավաքականը 3 մեդալ է նվաճել Գրեփլինգի Եվրոպայի առաջնությունում

grumbling

Մարտի վերջին  Գրեփլինգի Հայաստանի  Հավաքականը  3 մարզիկով մասնակցել էր Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված Եվրոպայի առաջնությանը և նվաճել 3 մեդալ։ Ռազմիկ Միսակյանը  62 կգ քաշային կարգի No-Gi (առանց կիմոնոյի) ձևաչափում  դարձել էր Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ Մայիս Ներսեսյանը նույն քաշային կարգի Gi ձևաչափում  նվաճել էր բրոնզե մեդալ։ Արթուր Զաքարյանը 84 կգ քաշային կարգի Gi ձևաչափում դարձել էր բրոնզե մեդալակիր։

ԿԳՄՍ նախարարի տեղակալը հյուրընկալել է մարզիկներին, շնորհավորել կարևոր նվաճման առթիվ, շեշտել է՝ շատ ուրախալի է, որ ֆեդերացիայի գործունեության ընդամենը մեկ տարվա ընթացքում արդեն իսկ տեսանլեի հաջողություններ են գրանցվել։

Կարեն Գիլոյանի խոսքով՝ գրեփլինգն աստիճանաբար հիմնավորվում և ուժեղանում է՝ որպես մարզաձև, և հնարավոր է՝ այն մի օր օլիմպիական խաղերի ծրագրում հայտնվի։

Ֆեդերացիայի նախագահ Սարգիս Բազինյանը նույնպես հույս է հայտնել, որ գրեփլինգը մի օր օլիմպիական մարզաձև կդառնա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ