ԵՎՐՈ Մ21-ի որակավորման H խմբի վեցերորդ տուրի Ֆրանսիա-Հայաստան խաղից առաջ Հայաստանի Մ21 հավաքականը մարզում է անցկացրել Գրենոբլ քաղաքի «Ստադ Դեզ Ալպ» մարզադաշտում: Այս մասին հայտնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Թիմին արդեն միացել և մարզմանը մասնակցել են Անտոնի Կազարյանը, Երջանիկ Ղուբասարյանն ու Արտյոմ Գյուրջյանը։
Ֆրանսիա Մ21 – Հայաստան Մ21 հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Հայաստանի ժամանակով 23։45-ին։