Հայաստանի հավաքականի պաշտպան Հայկ Իշխանյանը համալրել է «Լոռին»: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Իշխանյանի պայմանագիրն ուժի մեջ է մինչև մրցաշրջանի ավարտը՝ ևս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ: 29-ամյա Իշխանյանը հանդես է եկել «Միկայում», «Ալաշկերտում», «Իմպուլսում» և «Գանձասար-Կապանում»:
Ընդհանուր առմամբ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում անցկացրել է 142 հանդիպում, խփել 7 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում:
Մեր նոր կենտրոնական պաշտպանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 6 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի հեղինակ:
Հաղորդում է armsport.am-ը։