Մ-21 Եվրոպայի 2021 թվականի առաջնության ընտրական փուլում Հայաստանի Երիտասարդական հավաքականը 2:0 հաշվով հաղթանակ տարավ Լյուքսեմբուրգի ընտրանու նկատմամբ: Խաղը տեղի ունեցավ Գյումրու «Քաղաքային» մարզադաշտում:
Չնայած ունեցած բազմաթիվ լավ հնարավորություններին՝ առաջին խաղակեսում դարպասի գրավում տեղի չունցավ: Իսկ արդեն 43-րդ րոպեին Լյուքսեմբուրգի հավաքականը 10 հոգով մնաց. կարմիր քարտ ստացավ հյուրերի դարպասապահ Տիմ Կիպսը՝ Արմեն Հովհաննիսյանի առաջխաղացումը կանխելու համար:
Սակայն, մերոնք չկաողացան հաջող իրացնել նշանակված տուգանայինը: Հակագրոգի հետևանքով անգամ կարող էինք գոլ բաց թողնել:
Երկրորդ խաղակեսում մեր հավաքականը կարողացավ օգտագործել թվային առավելությունը։ 56-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ռուդիկ Մկրտչյանը: 86-րդ րոպեին մերոնց առավելությունը կրկնապատկեց Արթուր Դանիելյանը:
Հանդիպման հիմնական ժամանակի ավելացված վերջին րոպեին 11 մետրանոց նշանակվեց Հայաստանի հավաքականի դարպասին: Այստեղ հրաշալի գործեց Սևակ Ասլանյանը՝ ապահովելով մեր թիմի «չոր» հաշվով հաղթանակը:
Այս ընտրական փուլում Հայաստանի Երիտասարդական հավաքականն առաջին միավորները վաստակեց: 4-րդ տուրում։ Հոկտեմբերի 14-ին մերոնք Երևանում կխաղան Իտալիայի հասակակիցների հավաքականի հետ: