Մարտի 15-ից 21-ը Հայաստանում կկայանա UEFA կանանց Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2021/2022 որակավորման փուլի B լիգայի երկրորդ խմբի մրցաշարը:
Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքից։
Ուելսի հավաքականը հրաժարվել է մասնակցությունից: UEFA-ի կողմից հաստատված նոր խաղացանկը՝ ստորև.
Մարտի 15 – Հայաստան Մ-17 – Թուրքիա Մ-17, Արմավիր, 15։00
Մարտի 18 – Թուրքիա Մ-17 – Լատվիա Մ-17, Երևան, 14։00
Մարտի 21 – Լատվիա Մ-17 – Հայաստան Մ-17, Արմավիր, 15։00
Մրցաշարը լուսաբանել ցանկացող լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են նախապես դիմել ՀՖՖ Հասարակայնության հետ կապերի և Լրատվության բաժին՝ ՀՖՖ կողմից տրամադրվող հավատարմագրերը ստանալու համար, կամ ստանալ դրանք մարզադաշտերում՝ հանդիպումներից առաջ:
Մրցաշարին ընդառաջ՝ կանանց Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը մարտի 11-22-ը մարզական հավաք է անցկացնելու ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։
Գլխավոր մարզիչ Մարիամ Ստեփանյանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստուհիներին․
Դարպասապահներ
Էլլա դե Կրույֆ – «ԼԱ Բրեյքերզ» (ԱՄՆ)
Լիլիթ Բաբայան – Սևանի սպորտ դպրոց
Լիլիթ Մանասյան – «Նոա աղջիկներ»
Պաշտպաններ
Ֆրանչեսկա Խաչատուրյանց – «ԼԱ Բրեյքերզ» (ԱՄՆ)
Տատիանա Գրիգորյան – «Սթրայքերզ» (ԱՄՆ)
Քնարիկ Բաղդասարյան – «Արարատ-Արմենիա աղջիկներ»
Աննա Մարգարյան – «Արարատ-Արմենիա աղջիկներ»
Հասմիկ Գրիգորյան – «Ուրարտու աղջիկներ»
Նարե Մեծոյան – «Շիրակ աղջիկներ»
Սուսաննա Սահակյան – «Ուրարտու աղջիկներ»
Կիսապաշտպաններ
Դիանա Մելիքբեկյան – «Ուրարտու աղջիկներ»
Էմմի Սարգսյան – «Ուրարտու աղջիկներ»
Տաթև Խաչատրյան – «Արարատ-Արմենիա աղջիկներ»
Մարիաննա Վարդանյան – «Ուրարտու աղջիկներ»
Մարիամ Մակարյան – «Արարատ-Արմենիա աղջիկներ»
Ռոզալինա Երիցյան – «Փյունիկ աղջիկներ»
Թամարա Սահակյան – «Հայասա»
Լարա Քասաբյան – «Ուրարտու աղջիկներ»
Արաքսյա Ամիրյան – «Ուրարտու աղջիկներ»
Իսաբելա Ներսեսյան – ԱՄՆ
Հարձակվողներ
Նարինե Իսկանդարյան – «Արարատ-Արմենիա աղջիկներ»
Լուսինե Կոստանյան – «Ուրարտու աղջիկներ»
Արինա Գալստյան – «Փյունիկ աղջիկներ»
Միլենա Սայադյան – «Ուրարտու աղջիկներ»: