Հայաստանի պատվիրակությունը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ

Ամենադիտվածներ

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթև Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից հետևյալ գրառումն է արել.

«Այսօր առավոտյան ԵԽԽՎ պատվիրակության նոր անդամներով՝ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ, հետաքրքիր և օգտակար հանդիպում ունեցանք ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորիե Պասքիեի հետ։ Տիկին Պասքիեն ևս մեկ անգամ շեշտեց խաղաղ, ոչ բռնի հեղափոխության դերը ժողովրդավարացման գործընթացներում։ Նա ընդգծեց, որ Հայաստանը կարող է լավ օրինակ ծառայել շատ երկրների համար։ Մտքեր փոխանակեցինք նաև Հայաստան-ԵԽ համագործակցության խորացման հնարավոր ուղղությունների վերաբերյալ»:

Ամենաթարմ