Ս. թ. հուլիսի 11-ին, ժամը 20:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական ջազ նվագախումբը ջազ վոկալիստ և շեփորահար Ռոնալդ Բեյքերի հետ կներկայանա ինքնատիպ համերգով (ԱՄՆ):
Ռոնալդ Բեյքերը լավագույն ջազ փառատոներին հանդես է գալիս այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Լու Դոնալդսոնը, Կյորտիս Ֆուլերտը, Ջեսի Դևիսը, Անտոնիո Հարթը և այլք: Ավելի քան 22 տարի նա շրջագայում է նաև սեփական քառյակի հետ:
Ռոնալդ Բեյքերը և Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ կկատարեն սիրված դասական և ժամանակակից ջազային ստեղծագործություններ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքից։