ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Հայկական այս ընկերությունները. Expper Technologies, Embry Tech, CoinStats, RetentionForce, @Hub Tech, URAAA, payva, GeBe Cert, Easydmarc, eSwap, 3dzook, Earlyone, Chessify, ForgeFiction, Lucky Carrot, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, AGBU, Draper University համագործակցության արդյունքում ստեղծված «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի շրջանակներում 2020 թ. հաղթողներն են։
Ներկայացված ընկերություններից յուրաքանչյուրը մեծ ներդրումներ ներգրավելու և շուկաներ նվաճելու հնարավորություն ունի Հայաստանում և արտերկրում։
Հունվարի 28-ին ընկերությունները հնարավորություն կունենան իրենց ծրագրերը ներկայացնել միջազգային ձեռներեցներին, գործընկերներին ու ներդրողներին:
Բարձր տեխնոլոգիական զարգացումը Հայաստանի տնտեսական զարգացման, ինչպես նաև կառավարության հիմնական առաջնահերթություններից է։
Շուտով նախարարությունը կհայտարարի ձերներեցության նոր դրամաշնորհային ծրագրերի, վերապատրաստման և զարգացման նոր հնարավորություների մասին։
«Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի նպատակն է Հայաստանը կապել միջազգային տեխնոլոգիական կենտրոնների հետ` օգտագործելով հայկական գիտական մտքի ուժը՝ հենվելով Սփյուռքի հնարավորությունների ու ներուժի վրա»:
https://www.facebook.com/hakobarshakyanpage/posts/4344530065573668?__cft__%5B0%5D=AZVZgiBkZhTRf-uGRxs5cu-Jk8_crY71IaGWuEUdHo1U1Gs0H-R9Va3E6rwIhV1SdXsc9s3tkBNC-bdcqFJUE_NsMODhbJ2P3cQgbB-1LFDJ5_QQEdVe5uPnGKF39qh4ik3z7xSufyl7xljsDFw-SQww&__tn__=%2CO%2CP-R