Զբոսաշրջության ոլորտի հարգելի´ շահառուներ, հասարակական կազմակերպություններ, փորձագետներ,
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ էն զբոսաշրջության կոմիտեի կողմից մշակված Հայաստանի զբոսաշրջության զարգացման 2020-2030 թվականների ռազմավարության նախագիծը։
Հայաստանի Զբոսաշրջության զարգացման 2020-2030 ռազմավարությամբ նախատեսվում է էլ ավելի արդյունավետ դարձնել զբոսաշրջության ոլորտում պետական քաղաքականության իրականացումը, ներգրավելով նաև այլ շահագրգիռ կողմերին։
Ռազմավարությամբ սահմանվել է Հայաստանի զբոսաշրջության տեսլականը, առաքելությունը և հետագա աճի հնարավորությունները մինչև 2030 թվականը։
Զբոսաշրջության զարգացման այս փաստաթղթի նպատակն է ձևավորել նպատակներ և գործողությունների ծրագիր, որը կսահմանի թե ինչպես կարելի է Հայաստանի զբոսաշրջային ներուժը վերածել ներքին և միջազգայնորեն գրավիչ և մրցունակ զբոսաշրջության արդյունաբերության:
Ռազմավարության կարգավորման նպատակն է զբոսաշրջության կայուն զարգացման միջոցով նպաստել.
- Հայաստան այցելուների թվի ավելացմանը և ներքին զբոսաշրջության խթանմանը,
- Զբոսաշրջային առաջարկների բազմազանեցմանը և զբոսաշրջիկների փորձառությունների ընդլայմանը,
- Հայաստանում զբոսաշրջիկների գտնվելու ժամանակահատվածի երկարածգմանը և ծախսի հնարավորությունների ընդլայնմանը,
- Ենթակառուցվածքների և մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը,
- Համաշխարհային զբոսաշրջային քարտեզում Հայաստանի դիրքը բարելավմանը,
- Զբոսաշրջության ոլորտի կրթության և մասնագիտական որակավորման համակարգի ամրապնդմանը։
Ուրախ կլինենք հավաքագրել մեկնաբանություններ և դիտողություններ փաստաթղթի վերաբերյալ։
• Փաստաթղթին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով
• Ռազմավարության նախագիծը e-draft.am-ում
Փաստաթղթի վերաբերյալ մեկնաբանությունները կարող եք ուղարկել [email protected] հասցեով մինչև դեկտեմբերի 10-ը:
Գրում է ՀՀ էկոնոմիկայի պաշտոնական կայքը։