fbpx
Տնտեսություն

Հայաստանի զբոսաշրջության զարգացման 2020-2030 թվականների ռազմավարության նախագիծ

Զբոսաշրջության ոլորտի հարգելի´ շահառուներ, հասարակական կազմակերպություններ, փորձագետներ,
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ էն զբոսաշրջության կոմիտեի կողմից մշակված Հայաստանի զբոսաշրջության զարգացման 2020-2030 թվականների ռազմավարության նախագիծը։

Հայաստանի Զբոսաշրջության զարգացման 2020-2030 ռազմավարությամբ նախատեսվում է էլ ավելի արդյունավետ դարձնել զբոսաշրջության ոլորտում պետական քաղաքականության իրականացումը, ներգրավելով նաև այլ շահագրգիռ կողմերին։

Ռազմավարությամբ սահմանվել է Հայաստանի զբոսաշրջության տեսլականը, առաքելությունը և հետագա աճի հնարավորությունները մինչև 2030 թվականը։

Զբոսաշրջության զարգացման այս փաստաթղթի նպատակն է ձևավորել նպատակներ և գործողությունների ծրագիր, որը կսահմանի թե ինչպես կարելի է Հայաստանի զբոսաշրջային ներուժը վերածել ներքին և միջազգայնորեն գրավիչ և մրցունակ զբոսաշրջության արդյունաբերության:

Ռազմավարության կարգավորման նպատակն է զբոսաշրջության կայուն զարգացման միջոցով նպաստել.

  • Հայաստան այցելուների թվի ավելացմանը և ներքին զբոսաշրջության խթանմանը,
  • Զբոսաշրջային առաջարկների բազմազանեցմանը և զբոսաշրջիկների փորձառությունների ընդլայմանը,
  • Հայաստանում զբոսաշրջիկների գտնվելու ժամանակահատվածի երկարածգմանը և ծախսի հնարավորությունների ընդլայնմանը,
  • Ենթակառուցվածքների և մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը,
  • Համաշխարհային զբոսաշրջային քարտեզում Հայաստանի դիրքը բարելավմանը,
  • Զբոսաշրջության ոլորտի կրթության և մասնագիտական որակավորման համակարգի ամրապնդմանը։

Ուրախ կլինենք հավաքագրել մեկնաբանություններ և դիտողություններ փաստաթղթի վերաբերյալ։

• Փաստաթղթին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով
• Ռազմավարության նախագիծը e-draft.am-ում

Փաստաթղթի վերաբերյալ մեկնաբանությունները կարող եք ուղարկել stc@mineconomy.am հասցեով մինչև դեկտեմբերի 10-ը:

Գրում է ՀՀ էկոնոմիկայի պաշտոնական կայքը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ