Եվրասիական զարգացման բանկը՝ կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից Հայաստանի Հանրապետությանը կտրամադրի 1 միլիոն 719 հազար դոլար դրամաշնորհ։
Այս մասին այսօր Կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
Նա նշեց, որ դրամաշնորհով կիրականացվի էներգախնայողության ծրագիր։ Նրա խոսքով՝ ծրագրով նախատեսվում է մոտ 20 շենքում հասնել 50 տոկոս էներգախնայողության։
Սանոսյանն ասաց, որ այս ծրագիրն արդեն իրականացվել է մեկ փուլով ու գրանցվել է բավականին հաջող արդյունքներ։
Կառավարությունը հավանություն տվեց համաձայնագրի ստորագրմանը, որով կտրամադրվի դրամաշնորհը։