fbpx
Առողջապահություն

Հայաստանն ու Ղազախստանը կհամագործակցեն առողջապահության ոլորտում

Հայաստանի կառավարության այսօրվա նիստի ընթացքում հավանություն ստացավ մի նախագիծ, որի հիման վրա Հայաստանն ու Ղազախստանը առողջապահության ոլորտում համագործակցություն կհաստատեն։ Դրա համար կկնքվի համաձայնագիր, որը կնախապատրաստի հայկական կողմը։

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ղազախստանը նույնպես ԵԱՏՄ անդամ է և նախատեսվում է ավելի սերտ փոխգործակցություն, ՀՀ առողջապահության նախարարությունը կարևորում է այդ պետության հետ առողջապահության ոլորտում  միջգերատեսչական համաձայնագրի կնքումը։

Համաձայնագրի նախնական տարբերակն արդեն հրապարակվել է, և ըստ դրա ոլորտի համագործակցությունը ներառելու է մասնավորապես այս ուղղությունները․

  • շարունակական բժշկական կրթություն,
  • դեղերի որակի վերահսկում,
  • առողջապահական ծառայությունների բարելավում,
  • հիգիենիկ-հակահամաճարակային հսկողություն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ