Հայաստանն ընտրվել է Եվրոպայի խորհրդի Կրթության քաղաքականության հարցերով հանձնաժողովի բյուրոյի անդամ

ՀՀ ԿԳ փոխնախարար Արևիկ Անափիոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Հայաստանն ընտրվել է Եվրոպայի խորհրդի Կրթության քաղաքականության հարցերով հանձնաժողովի բյուրոյի անդամ:

«Քիչ առաջ ընտրվեցի Եվրոպայի խորհրդի Կրթության քաղաքականության հարցերով կոմիտեի բյուրոյի անդամ: Նշեմ, որ կոմիտեի անդամ 50 պետություններից միայն 4-ն են դելեգատների ներկայացմամբ ընտրվում Բյուրոյի անդամ: Ի դեպ, Հայաստանն առաջին անգամ է Բյուրոյի անդամ դառնում:

ԵԽ- ն կրթության ոլորտում մի շարք հիմնարար կոնվենցիաներ ունի, որոնց անդամակցում է նաև Հայաստանը, ինչպես նաև իրականացնում է կարևոր ծրագրեր կրթության բոլոր մակարդակներում»:

Ամենաթարմ