Туту.ру կայքի մասնագետները հրապարակել են ռուսաստանցիների շրջանում նորածնի հետ ճամփորդությունների համար ամենահարմար ուղղությունները: Այսպիսով՝ ներռուսաստանյան ուղղությունները հիմնականում Մոսկվան ու Սանկտ Պետերբուրգն են: Արտասահմանյան ուղղություններից են Հայաստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Ուզբեկստանն ու Բելառուսը:
Հաղորդվում է, որ ռուսաստանցի զբոսաշրրջիկների միայն 12 տոկոսն է ճամփորդում նորածնի հետ: Ուսումնասիրության արդյունքները կազմվել են՝ հաշվի առնելով 2018 թվականի մարտից մինչև 2019 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում ձեռք բերված ավիատոմսերի վիճակագրությունը։
