ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօրվա` մարտի 24-ի ուղերձում հայտնեց, որ Հայաստանում այսօրվանից գործելու են նոր սահմանափակումներ, որոնց միջոցով հնարավոր կլինի կանխել կորոնավիրուսի տարածումը:
- Քաղաքացին այսուհետ, տնից դուրս գալիս պետք է ունենա անձնագիր ու լրացնի հատուկ ձևաթուղթ, որում պետք է պատճառաբանի տնից դուրս գալու պատճառները:
- Տնից դուրս գալ կենսական անհրաժեշտության դեպքում, իսկ վճարումներ, գնումներ կատարել օնլայն:
- Երկու հոգուց ավելի մարդկանցով չհավաքվել անգամ բակերում:
Հայտնենք նաև, որ Հայաստանում կորոնավիրուսի ունի լայն աշխարհագրական տարածում և վարչապետի խոսքով հնարավոր չի եղել վերահսկել Երևանի արտադրամասի դեպքը և դեպք է գրանցվել նաև Չարենցավանի արտադրամասում:
ՀՀ մարզերում, մասնավորապես` Կոտայքի, Արմավիր, Արարատ, Արագածոտնի, Սյունիքի, Շիրակի մարզերում գրանցվել են կորոնավիրուսի վարակման դեպքեր:
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2628517007273678/?epa=SEARCH_BOX