Առողջապահություն

Հայաստանում մեկ օրում հաստատվել է քովիդի 17 նոր դեպք

Հայաստանի Հանրապետությունում ապրիլի 27-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 422855 դեպք, որոնցից 410598-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1952 պացիենտ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ երեկ կատարվել է 2774 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է 17 նոր դեպք, ապաքինվել են ևս 10-ը։ Մեկ օրում հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել։

Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսի հետևանքով մահվան 8622 դեպք է արձանագրվել: Մինչ այս կատարվել է 3042708 թեստավորում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ