fbpx
Խորհրդարան

Հայաստանում չկա օլիգարխիա. Լիլիթ Մակունց

«Քաղաքացու որոշում» կուսակցության կողմից ներկայացված հայցին և ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հնարավոր տարբերակին այսօր անդրադարձավ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, որը նաև նշեց, որ հարցը քննարկվել է խմբակցության նիստի ընթացքում։

Մակունցը ասաց, որ իրավական գնահատական սպասելու են իրավապահներից, իսկ քաղաքական առումով պատգամավորը հիշեցրեց իշխանական թիմի այն հայտարարությունները, որ իշխանությունը և բիզնեսը չեն կարող սերտաճել, ու Հայաստանում չկա օլիգարխիա։ Մակունցի խոսքերով, սակայն, իրավական տեսակետից հստակեցման կարիք ունի այս ոլորտը։

«Իմ կարծիքով՝ ԱԺ պետաիրավական հանձնաժողովը պետք է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գա, որը թույլ կտա հստակեցնել դա»,-ասաց պատգամավորը։

Մակունցի խոսքը շարունակելիս նույն խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն ասաց, որ Գագիկ Ծառուկյանի ելույթում իրենք նույնպես տեսել են արտահայտություններ, որոնք կասկածի տեղիք են տվել, որ Ծառուկյանը, փաստացի, զբաղվում է ձեռնարկատիրությամբ։ Գաբրիելյանը հուսով է, որ Ծառուկյանը կպարզաբանի, թե ինչ են նշանակում նրա արած մի քանի ձևակերպումները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ