«Հայաստանում հանրային գրադարանների թիվը զգալի պակասել է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2018 թ. հանրապետությունում գործել են 3 հանրապետական և 679 հանրային գրադարաններ, մինչդեռ 2017 թվականին գործել է 730 հանրային գրադարան: Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում փակվել է 51 հանրային գրադարան:
Մեզ հայտնի դարձավ, որ միայն 47 գրադարան փակվել է գյուղերում: Բացի այս, փակվել է նաև մեկ մանկական գրադարան: Օրինակ, եթե 2017-ին Հայաստանում գործել է 572 գրադարան, ապա անցած տարի դրանց թիվը կազմել է 525: Համաձայնեք, որ այս երևույթը խիստ մտահոգիչ է: Հուսանք՝ փակված գրադարանների հարցը կհայտնվի Արայիկ Հարությունյանի ուշադրության կենտրոնում»։
Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը:
