Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ-ում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ։
- Հայաստանին կրկին հզոր ցիկլոն է մոտենում․ սպասվում է ձյուն, բուք, ցածր տեսանելիություն
- Էլեկտաէներգիայի անջատումներ հետևյալ հասցներում
«Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Տավուշի մարզի Նոյեմբերյան-Ջուջևան ճանապարհահատվածը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։
Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Տավուշի մարզի Իջևան, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում տեղում է ձյուն», – ասված է ԱԻՆ-ի տարածած հայտարարությունում։
Ինչ վերաբերվում է Լարսին, ապա այն փակ է բեռնատարների համար։ Ռուսական կողմում կա մոտ 350 բեռնատար ավտոմեքենա։