fbpx
Առողջապահություն

Հայաստանում ընթանում են համաճարակաբանական գործողություններ. Առողջապահության նախարարություն

ՀՀ Առողջապահության նախարարությունը Facebook-ում գրում է.

«Երկրում ընթանում են համաճարակաբանական գործողություններ

Առողջապահության նախարարությունը վերջին օրերին թե’ բնակչությունից և թե’ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներից պարբերաբար «ահազանգեր» է ստանում, որ հանրապետության այս կամ այն տարածքից մարդկանց են «մեկուսացնում»:

Այս կապակցությամբ հայտնում ենք, որ կորոնավիրուսային հիվանդության վիճակով պայմանավորված երկրում ընթանում են համաճարակաբանական գործողություններ` սահմանված կարգով:

Լրատվամիջոցներին խնդրում ենք` «ահասարսուռ» վերնագրերով խուճապային տրամադրություն չստեղծել, վստահել, որ նախարարությունը պատշաճ իրականացնում է իր լիազորությունների շրջանակներում անհրաժեշտ աշխատանքները:

Իսկ բնակչությանը հորդորում ենք` պահպանել հանգստություն և հետևել պաշտոնական լրահոսին»:

Կորոնավիրուսի տարածման վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus։

https://www.facebook.com/ministryofhealthcare/photos/a.1455069768067481/2586257731615340/?type=3&theater

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ